Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն կարծիք է հայտնել, որ Եվրոպան սպառել է Պուտինի քաղաքականության վրա ազդելու և դրան արձագանքելու միջոցները:
Նա այդ մասին հայտնել է El Mundo պարբերականին տված հարցազրույցում։ Նախագահը նաև հայտնել է, որ եվրոպացի գործընկերները դավաճանել են Ուկրաինային ու նրան միայնակ թողել խնդիրների հետ:
Յուշչենկոն հայտնել է, որ նա հիշում է, թե ինչպես Ուկրաինային խոստացան ամբողջականություն, սակայն «աշխարհը կարճ հիշողություն ունի»: