Հասարակություն 

ԳԴՀ 12 քաղաքների քաղաքապետներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Գերմանիայի Հեսսենի երկրամասում ՀՀ պատվավոր հյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի նախաձեռնությամբ և գլխավորությամբ Երևան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության 12 քաղաքների քաղաքապետներից կազմված ֆուտբոլի հավաքականը, որը ընկերական հանդիպում է ունենալու Երևանի քաղաքապետարանի թիմի հետ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ քաղաքապետներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝  հարգանքի տուրք  մատուցելու Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն Սուրբ նահատակների հիշատակին։

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, այնուհետ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել փաստագրական ցուցադրությանը, ապա գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Նույն շարքից