Հասարակություն 

«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է

«Էրեբունու-Երևան 2796» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու, ինչպես նաև տոնակատարության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցների երթևեկությունը դադարեցվելու է: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։


Հոկտեմբերի 11-ին

Ժամը 900 – 2300 Էրեբունի փողոցի՝ Ազատամարտիկների – Էրեբունու փողոցների խաչմերուկից մինչև «Էրեբունի» արգելոց թանգարան ընկած հատվածում


Հոկտեմբերի 12-ին

Ժամը 1100 – 1800 Թամանյան փողոցի՝ Իսահակյան և Մոսկովյան փողոցների միջև ընկած հատվածներում

Ժամը 1200 – 1500 Արգիշտիի փողոցում

Ժամը 1330 – 1500 Գր.Լուսավորչի փողոցում

Ժամը 1400 – 2200 Մաշտոցի պողոտայի՝ Հաղթանակի կամրջից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածում

Ժամը 1400 – 2000 Շահումյան հրապարակում

Ժամը 1400 – 2300 Հանրապետության հրապարակում

Նույն շարքից