Երևանի քաղաքապետարանը «Էրեբունի- Երևան» տոնակատարությունների շրջանակում այս տարի առաջին անգամ անցկացրեց միջազգային կոնֆերանս, որի արդյունքում կկազմվի մինչև 2025 թվականի Երևանի զարգացման ծրագիրը:Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կոնֆերանսի բացման արարղության ժամանակ ներկայացրեց այն աշխատանքները, որ կատարվել են քաղաքի զարգացման համար` շեշտելով, որ հաջորդ տասը տարիները ծառայելու են Երևանի արդիականացմանն ու մեծ բարեփոխումենրին: «Հաշվի առնելով Երևանի ռազմավարության վրա ազդող գործոններն ու խոչընդոտները` քաղաքային իշխանությունները մշակում են այն տեսլականը, որը կապահովի զարգացման բարձր տեմպեր, կնպաստի քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանն ու պատմամշակութային հուշարձանների պահպանմանը: Մեր առաջնային նպատակն է, որ քաղաքային ենթակառուցվածքները ծառայեն քաղաքացիներին, քանի որ դրանք կենդանի միջավայր են, որտեղ ստեղծվոմ են մեր ավանդույթները.,- ասաց Երևանի քաղաքապետը: Տարոն Մարգարյանը արտասահմանցի հյուրերին ներկայացրեց այն աշխատանքները, որ կատարվել են Երևանի զարգացման և արդիականացման համար:
Կոնֆերանսի հյուրերի թվում էր նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարկ Դևիսը, ով ներկաների հետ կիսեց Երևանի և երևանցիների մասին իր տպավորությունները: «Որպես Երևանի բնակիչ` ինձ համար պատիվ է ապրել այստեղ իմ ընտանիքի հետ, այցելել Երևանի այգիներն ու սրճարանները, տեսնել երևանցիներին, ովքեր շատ ջերմ են: Համոզված եմ, որ այստեղ բնակվելով` մենք բոլորս դառնում ենք հայեր: Երևանի պես բազմադարյան պատմություն ունեցող քաղաքները տարբերվում են իրենց մթնոլորտով և բնակիչներով: Սակայն այսպիսի քաղաքներում արդիականացումն ու բարեփոխումները պետք է դառնան քաղաքային առօրյայի անքակտելի մասը»,- ասաց Դևիսը` ընդգծելով, որ բանկն իր հերթին Երևանում հանդես է գալիս արդիականացման ծրագրերով: