ԱՄՆ-ի Դեթրոյթ քաղաքում ապրող մոլորակի ամենատարեց բնակիչ, ամերիկացի Ջերալիեն Թելին մահացել է կյանքի 117–րդ տարում, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Detroit Free Press թերթին։
Թելին իր 116–րդ տարեդարձը նշել է մայիսի 23–ին։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը` Ջերաելին Թելին պատասխանել է. «Ամեն ինչ Աստծո կամքով է։ Ես ոչինչ չեմ կարող փոխել»։
Թելիին չնայած իր տարիքին, ապրել է ակտիվ կյանքով։ Նա զբաղվել է ձկնորսությամբ և այգեգործությամբ։