Ստրասբուրգում հունիսի 22-ից 26-ը կանցկացվի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը։ Նստաշրջանում ելույթներով հանդես կգան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, Մալթայի նախագահ Մարի Լուիզ Կոլեյրո Պրեկան, Բոսնիա և Հերցոգովինայի նախարարների խորհրդի ղեկավար Մլադեն Իվանիչը։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի օրակարգում է նաև «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցի քննարկումը, Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում միգրանտների խնդիրները։