2014 թվականի հոկտեմբերի 13-14, ժամը 8.30-ին Երևանում, Անի-Պլազա հյուրանոցի, Անի սրահում (2-րդ հարկ) կմեկնարկի Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացում թեմայով աշխատաժողովը:
Աշխատաժողովը կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության,ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովի, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագրի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի համատեղ ջանքերով:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես կգա ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՄԱԿ-ի տարածաշրջանային համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի մշտական ներկայացուցիչ` Բրեդլի Բուսետտոն:
Աշխատաժողովին կմասնակցեն ներկայացուցիչներ ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, քաղաքաշինության, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններից, Գորիսի քաղաքապետարանից, ՄԱԿ ԵՏՀ-ից, Հաբիթաթից, ոլորտում գործունեություն ծավալող տարբեր հասարակական և միջազգային կազմակերպություններից: