Հասարակություն 

Երևանը և Նովոսիբիրսկը սերտացնում են երկկողմ հարաբերությունները

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը հանդիսավոր պայմաններում ստորագրել են եղբայրացման մասին համաձայնագիր, համաձայն որի` կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել երկկողմ հարաբերությունները: Ստորագրված համաձայնագրով` քաղաքների միջև կիրականացվի փորձի և տեղեկատվության փոխանակում բոլոր այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Նաև կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում: 


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Նովոսիբիրսկի քաղաքապետ Անատոլի Լոկոտը համոզմունք են հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում ամրագրված պարտավորությունների մասով, կարճ ժամանակ անց, կողմերը կունենան առարկայական զարգացումներ: 

Նույն շարքից