Միջազգային Քաղաքական 

Թուրքիայում կայացել է նախկին և ներկա նախագահների հանդիպումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:Այս մասին հայտնում է «Միլլիյեթ» թերթի կայքը։

Հայտնի է, որ Թուրքիայի նախկին և ներկա նախագահների հանդիպումը տևել է 45 րոպե:

Հանդիպման ավարտին Էրդողանը որևէ հայտարարություն չի արել:

Ենթադրաբար նախագահների հանդիպումը պլանավորված չի եղել, և նրանք խոսել են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին:

Նույն շարքից