Ուկրաինայի Օդեսա շրջանի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ անհանգստացած է Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղից և կպայմանավորվի ուկրաինացի գործարարների հետ, որպեսզի տուժած ընտանիքների երեխաները կարողանան հանգիստն անցկացնել Օդեսայում։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ջրհեղեղի հետևանքով մահացել է 19 մարդ։ Բնակելի տների մի մասն ավերվել է, իսկ մի մասը վերականգնման անհրաժեշտություն ունի: