Հայաստան 

«Ազատության» հրապարակում մեկնարկել է էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիան

«Ազատության» հրապարակում մեկնարել է «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ցույցը:
Բողոքի ցույցին մասնակցելու են եկել բազմաթիվ քաղաքացիներ:

Նշենք, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը, ԲՀԿ-ն, ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» երիտասարդական միությունները նախօրոք հայտարարել էին, որ կմասնակցեն պահանջատիրական երթին:

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորղ հանձնաժողովը հունիսի 18-ին տեղի ունեցած նիստում մասնակի բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայտը. օգոստոսի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա ոչ թե 17 դրամով, այլ 6,93 դրամով:

Նույն շարքից