Ինչպես հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի տարածքում գտնվող 62 նախկին ռազմաբազաներ կվերածվեն ազգային արգելավայրերի: Նման որոշում է կայացրել երկրի բնապահպանության նախարարությունը:
Այսպիսով Գերմանիայի տարբեր մասերում շուրջ 30 հազար հեկտար տարածություն կանցնեն պետական խնամակալության ներքո ու կվերածվեն ազգայի արգելավայրերի:
Այս գործընթացը հնարավոր է դարձել Գերմանիայի զինված ուժեր կրճատման արդյունքում: Առաջիկայում երկրի իշխանությունները մտադիր են բանակի թվակազմը կրճատել ու 250 հազարից հասցնել 170 հազարի: