Այսօր մեկնարկեցին «Էրեբունի-Երևան-2796» տոնակատարության 2-րդ օրվա հիմնական միջոցառումները:
Վաղ առավոտյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղի ունեցավ ջրցան մեքենաների ավանդական դարձած տոնական շքերթը:
Տոնական զարդարված ջրցան մեքենաները մաքրում ու լվանում էին վարչական շրջանի փողոցները, ամեն ինչ տոնական էր, որն էլ հաղորդվում էր անցորդներին:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն