Հասարակություն 

ՄԱԿ. Անհրաժեշտ է անհապաղ մարդասիրական օգնություն տրամադրել Եմենին

ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները դոնոր երկրներից խնդրում են 1,6 միլիարդ դոլար տրամադրել Եմենում մարդասիրական գործունեությունը ֆինանսավորելու համար: Այդ գումարից ավելի քան 1,4 միլիարդն անհրաժեշտ է ստանալ մինչև այս տարվա վերջը: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել են մարդասիրական հարցերի համակարգման ՄԱԿ-ի վարչությունում:

Այդ գումարներն անհրաժեշտ են Եմենում ամենաշատը տուժած 11,7 միլիոն մարդուն առաջին օգնություն ցույց տալու համար:

«Եմենը բախվելու է վրա հասնող մարդասիրական աղետի: Երկրում մարդիկ պայքարում են իրենց ընտանիքները կերակրելու համար: Միլիոնավոր ընտանիքներ այլևս չունեն մաքուր ջուր, անհրաժեշտ հիգիենիկ պայմաններ և առողջապահության ոլորտում հիմնական ծառայություններ: Տարածվում են մահացու հիվանդություններ, իսկ շտապ բժշկական օգնության տրամադրման համար դեղորայքը վերջանում է»,- ասել է մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը:

ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում մարդասիրական օգնության կարիք ունի այսօր բնակչության 80 տոկոսը՝ ավելի քան 21 միլիոն մարդ:

Նույն շարքից