ԵՄ խորհուրդը կերկարաձգի հակառուսական պատժամիջոցները առանց քննարկման։ Բանաձեւի տեքստում նշվում է, որ սահմանափակող միջոցները գործելու են մինչեւ 2016թ. հունվարի 31-ը։
Պատժամիջոցները անդրադառնում են եվրոպական ֆինանսական շուկայում որոշ ռուսական բանկերի հնարավորությունների սահմանափակումներին, զենքի վաճառքին եւ էներգետիկայի հետ կապ ունեցող որոշ տեխնոլոգիաների արտահանմանը, գրում է «Նորությունների Ռուսական ծառայությունը»։
Միաժամանակ, Եվրամիությունը 1 տարով երկարաձգել է Ղրիմի ու Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրին:
Ավելի վաղ հաղրդվում էր, որ ԵՄ-ն առանց քննարկման հունիսի 19-ին կերկարեցնի Ղրիմի ու Սևաստոպոլի դեմ պատժամիջոցները: