ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի անդամները ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանի և պատվիրակության անդամներ Էլինար Վարդանյանի, Թևան Պողոսյանի ուղեկցությամբ հունիսի 19-ին այցելել են Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից:
Պատվիրակության անդամները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին և մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Նրանք եղել են նաև Ցեղասպանության թանգարանում: