Ռազմական Քաղաքականություն 

ԱՄՆ սենատը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օժանդակություն

analitik.am

ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել 2016 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր օրինագծի վերաբերյալ իր անհամաձայնության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փաստաթղթի համաձայն՝ Կիևին կարող է հատկացվել ռազմական տեխնիկա ու զինատեսակներ, ներառյալ՝ հակատանկային միջոցներ, նռնականետեր, անօդաչու թռչող սարքեր, որպեսզի ուկրաինական բանակը կարողանա դիմակայել «հետագա ագրեսիային»:
Օգնության շրջանակում նախատեսվում է նաև ուկրաինացի զինծառայողների ուսուցման ծրագրեր:

Օրինագծում, որի հեղինակն է հանրապետական սենատոր Ռոբ Փորթմանը Օհայո նահանգից, ընդգծվում է, որ հատկացվող գումարի 20%-ը պարտադիր կերպով պետք է ծախսվի սպառազինության վրա:
Փաստաթուղթը հավանության էր արժանացել 71 սենատորի կողմից, 25-ը դեմ էին հանդես եկել:

 

Նույն շարքից