Քաղաքական Միջազգային 

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Կիեւ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ուկրաինա, ժամկետները ճշտվում են:

«Ես անհամբերությամբ եմ սպասում Ուկրաինա այցին, մենք համապատասխան օր ենք ընտրում»,-ասել է դաշինքի գլխավոր քարտուղարն այսօր ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալությանը տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ Ուկրաինան ու ՆԱՏՕ-ն մշտական կապի մեջ են:
«Մենք քննարկում ենք անվտանգության ոլորտում իրավիճակը, բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի մշտական աջակցությունը»,-ասել է Ստոլտենբերգը:
Փորձագետները ենթադրում են, որ Ուկրաինան կարող է հավակնել անդամակցել ՆԱՏՕ-ին 20 տարում:

 

Նույն շարքից