Դանիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է աջակողմյան ընդդիմադիր բլոկը, որը նոր խորհրդարանում կունենա նվազագույնը 90 պատգամավոր: Ընտրություններում, որպես իրական հաղթող կարելի է համարել Դանիական ազգային կուսակցության աջ պոպուլիստներին, ստանալով 21% ձայն:
Երրորդ տղում է «Վենստրե» լիբերալ կուսակցությունը (19.5% ձայներով), որի առաջնորդ Լարս Լյոկե Ռասմուսենը արդեն հայտարարել է կառավարություն ձևավորելու իր պատրաստակամության մասին:
Դանիական ազգային կուսակցության ղեկավարությունը դեռևս չի հաստատել իր ցանկությունը մտնել կառավարական կոալիցիայի մեջ Ռասմուսենի գլխավորությամբ:
Դանիայի վարչապետ Հոլլե Թորնինգ-Շմիթը ընդունել է իր ղեկավարած ձախակենտրոն կոալիցիայի պարտությունը խորհրդարանական ընտրություններում: