Հասարակություն 

Այսպիսին էր այսօր Երևանը. լուսանկարներ

Փողոցներում լսվող տոնական  երաժշտությունը, երիտասարդների պարը, շենքերի զարդարանքն ու գեղեցիկ տրամադրությունը միանգամից ասում էին, որ հայերի համար այսօր տոն է, այն էլ ի՜նչ տոն:

 

 

Իմ սիրելի՛ Երևան, դու միշտ էլ հիասքանչ ես, սակայն աննման ես դառնում, երբ քեզ զարդարում են, երբ դու լցվում ես դրական էմոցիաներով լի ամբոխով, երբ քո ամեն մի անկյունը լցվում է շնչով, երբ դու «ժպտում» ես մեզ, և մենք ամեն մի քո վայրկյանը որսում ու շնչում ենք, երբ քո փողոցներով անցնող յուրաքանչյուր հայի դեմքին ժպիտ կա ու թվում է, որ բոլորն անհոգ են, երբ զբոսաշրջիկները հիացած հայացքներով վերցնում են քո ամեն մի մասնիկն իրենց հետ տանելու համար:

 

Այդպիսին էիր դու այսօր քո 2796-ամյակին՝ փոքրիկ, հյուրասեր, հետաքրքիր ու կոլորիտային: Եվ իմ և վստահ եմ, որ նաև յուրաքանչյուր հայի հոգին ակամայից լցված էր ոգևորությամբ, հպարտությամբ ու հիացմունքով՝ տեսնելով քո «զարդարանք» ու «տրամադրությունը»:

 

Իմ չքնա՛ղ մայրաքաղաք, շնորհավո՛ր տոնդ, միշտ եղի՛ր ամեն մի հայի սրտի մայրաքաղաքն ու տունը, և թո՛ղ, որ քո բնակիչները քեզ միշտ զարդարեն, շենացնեն, գեղեցկացնեն, հոգան քո մասին ու պահպանեն քո դեմքը՝ միշտ երիտասարդացնելով քեզ:

Նույն շարքից