Հասարակություն 

Տեղի ունեցավ 2796 մետր երկարությամբ տոնական վազքարշավ

Երևանի ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված հիմնական միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպվել էր Տոնական վազքարշավ:

Վազքարշավը մեկնարկեց Մատենադարանից, այնուհետ Սայաթ-Նովա ու Աբովյան փողոցներով մինչև Հանրապետության հրապարակ

 

analitk.am-ի հետ զրույցի ժամանակ Երևանի Ատլետիկայի թիվ 2 մարզադպրոցի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանն ասաց. «Վազքարշավը նվիրված է Երևանի 2769-ամյակին և հենց այդ պատճառով էլ երթուղու երկարությունը կազմում է խորհրդանշական 2796 մետր՝ Մատենադարանից Սայաթ-Նովա- Աբովյան-Հանրապետության հրապարակ: Վազքարշավի մասնակիցները Ատլետիկայի մարզադպրոցի սաներն են, մեծահասակներ, նաև սիրողական վազողներ»:

Նույն շարքից