Բարաք Օբաման իր վերջին ելույթներից մեկու խոսել է ռասիզմի մասին, որը մնում է ԱՄՆ-ի համար հիմնական սպառնալիքներից մեկը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։
«Ռասիզմը մնում է մարտահրավեր, որի դեմ մենք պետք է բոլորս միասին պայքարենք։ Մենք մեծ առաջընթացի ենք հասել, սակայն պետք է զգոն լինենք, քանի որ այն դեռևս պահպանվում է։ Եվ այն թունավորում է երիտասարդների գիտակցությունը, դավաճանում մեր իդեալները և պառակտում մեր ժողովրդավարությունը»,- հայտարարել է նախագահ Օբաման։