«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ամփոփիչ՝ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «Երևան՝ իմ տուն» խորագրով գալա-համերգից հետո, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջայց է կատարել մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջև ընկած նորաբաց այգում: Տոնական օրվա կեսօրին շահագործման հանձնված հանգստի գոտին անգամ ուշ երեկոյան մարդաշատ է եղել, ինչը մեկ անգամ ևս փաստում է, որ այն արդեն իսկ համալրել է երևանցիների սիրված հանգստի գոտիների շարքը:
Բնակիչների առաջարկով ու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ այգու վերակառուցման ծրագիրն ընդգրկվել է Երևանի զարգացման 2014թ. ծրագրում և ընդամենը մի քանի ամսում ամբողջությամբ վերակառուցվել ու հանձնվել բնակիչներին: