Գլխավոր Մամուլի տեսություն 

Արա Աբրահամյանը օգնության համար դիմել է Սամվել Կարապետյանին ու մերժում ստացել. «Ժողովուրդ»

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այս օրերին փորձում է գոնե ինքն իր համար պարզել, թե քաղաքական գործունեություն սկսելու դեպքում ովքեր կմիանան իրեն: Աբրահամյանը փորձում է հասկանալ՝ արդյոք կարող է իր շուրջը հավաքել այնպիսի մարդկանց, որոնք իրեն կօգնեն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արա Աբրահամյանն այս խնդրի մասով դիմել է նաև «Տաշիր գրուպ» ընկերության սեփականատեր, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանին և նրա եղբորը՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանին: Սակայն Կարապետյանների կողմից մերժում է ստացել:

Ավելին՝ նրանք Արա Աբրահամյանին հորդորել են նման քայլի չդիմել, քանի որ դրսից եկած մարդու նկատմամբ Հայաստանում դժվար է քվե ստանալը»

Մանրամասները՝ թերթիա այսօրվա համարում

Նույն շարքից