Հասարակություն 

Մամուլի հաղորդագրություն

Հարգելի բարեկամներ, ընթացող շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս/թ. հոկտեմբերի 18-ից 19-ը երթևեկության համար փակ է լինելու Արշակունյաց պողոտա-Նորագավիթի 1-ին փողոց ճանապարհային հանգույցը: Շինարարական աշխատանքներն իրականացվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանի կառուցապատման և ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ-ի Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում: Որպես այլընտրանքային ճանապարհ վարորդներին առաջարկվում է Աշխատանքի հրապարակ-Բագրատունյաց փողոց-Արտաշատի խճուղի ուղղությունը:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:

 

Երևանի քաղաքապետարան

Նույն շարքից