Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հայկական մամուլի հարգելի աշխատակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ հայ մամուլի օրվա կապակցությամբ: Ցանկացած երկրի զարգացման ու առաջընթացի գործում անչափ կարևոր է ժամանակակից, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների առկայությունը: Մասնագիտական բարձր պատրաստվածությամբ երկրում տեղի ունեցող իրադարձությունների օբյեկտիվ լուսաբանումով, անարդարության դեմ պայքարելու պատրաստակամությամբ դուք ձեր անուրանալի ավանդն եք բերում նաև քաղաքացիական հասարակության կայացման գործում:
Ու համոզված եմ, որ լինելով մեր կյանքում տեղի ունեցող իրադարձությունների կիզակետում, շարունակելու եք նպաստել մեր երկրի ու մեր սիրելի մայարաքաղաքի շենացմանը՝ ձեր անաչառ ու սկզբունքային հրապարակումներով: Հաճախ հենց ձեր հրապարակումների շնորհիվ են լուծում ստանում մեր բնակչությանը հուզող շատ խնդիրներ, ինչն իր հերթին ձեզ դարձնում է մեր աջակիցն ու գործընկերը: Կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությումբ՝ սուր ու բեղուն գրիչ, ստեղծագործական նորանոր հաջողություններ եմ մաղթում ձեզ և ձեր ընտանիքներին»: