Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Դեռևս 2013թ.-ից Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ նախաձեռնեցինք մայրաքաղաքում շախմատի դպրոցներ հիմնելու ծրագիրը, որն առաջին իսկ օրից լայն արձագանք գտավ և մեծ ոգևորությամբ ընդունվեց երևանցիների կողմից: Ի դեպ, մենք արդեն ունեինք շախմատի երկու մարզադպրոց, որոնցից մեկը Ավան վարչական շրջանում գործում է դեռևս 2005-ից: Իսկ անցյալ տարի բացեցինք Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջաններում։
Այս տարի հոկտեմբերի 17–ին ևս մեկ շախմատի դպրոց բացեցինք՝ այս անգամ, Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում։
Դպրոցի բացման պատվավոր հյուրերն էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ»: