Հասարակություն 

Հայ-ռուսական գործարար համաժողով`Երևանում

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Երևանի Առևտրաարդյունաբերական պալատի, Կուրգանի, Օմսկի ու Նիժնի Նովգորոդի արտահանման տարածաշրջանային աջակցության կենտրոնների նախաձեռնությամբ անցկացվել է Հայ-ռուսական գործարար համաժողով: Հանդիպումը կազմակերպվել է «Ռուսաստանի ձեռնարկությունների բիզնես առաքելությունը Երևան քաղաքում» նախագծի շրջանակում: Համաժողովի նպատակն է աջակցել երկու երկրների ու մասնավորապես Երևանում գործարարների անմիջական փոխադարձ արդյունավետ և առևտրային համագործակցության հաստատմանն ու ընդլայնմանը: 


Երևանի քաղաքապետի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանն ընդգծել է քաղաքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու Երևանում գործարար միջավայրի զարգացմանը, նաև համոզմունք հայտնել, որ համաժողովի անցկացումը համագործակցության զարգացման հնարավորությունների կարևոր հարթակ է: 

Հայ-ռուսական գործարար համաժողովին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության 9 խոշոր ընկերություններ, որոնք զբաղվում են ջեռուցման համակարգերի, ճանապարհաշինական տեխնիկայի արտադրությամբ, ինչպես նաև երևանյան ընկերությունների համար առաջնային առավել հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ ոլորտների ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Համագործակցության մանրամասները քննարկելու և փորձի փոխանակում կատարելու նպատակով ծրագրի շրջանակում կկազմակերպվեն գործնական հանդիպումներ և փոխայցելություններ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից