«Այս տարի աշխարհում ավելի շատ փախստական կա, քան երբևէ նախկինում: Մոտ 60 միլիոն մարդ: Սա հետևանք է քաղաքացիական պատերազմների, զինված բախումների, սովի, հուսահատության: Փախստական են դառնում երեխաները, չափահասները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի աչտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը:
Ըստ դիվանագետի, այսօր հիմնական մարտահրավերն այն է, թե ինչպես այդ հսկայական քանակությամբ մարդկանց ապահովել կացարաններով, սնունդով, փախստականների երեխաներին ընձեռել կրթվելու հնարավորություն: «Տվյալ երկրում առկա խնդիրներն են ստիպում, որ մարդիկ հեռանան այդ երկրից մեկ այլ երկիր: Պետք է միջոցներ ձեռնարկել այդ երկրներում վիճակը փոխելու համար»,- ասաց դեսպանը Լիչը: