Պետդուման երեկ վավերացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված համաձայնագրի արձանագրությունը, որը նախատեսում է երկարացնել առանց մաքսատուրքերի մինչև 2016 թվականը Հայաստանին բնական գազի, նավթամթերքի ու ալմաստի մատակարարումը։
2013 թվականի դեկտեմբերի 2-ի միջկառավարական որոշման համաձայն` ներքին սպառման համար նախատեսված գազը, նավթամթերքն ու ալմաստը Ռուսաստանից Հայաստան է մատակարարվում առանց մաքսատուրքերի։ Այդ որոշման արձանագրությունը ստորագրվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին։
Արձանագրության համաձայն` այն ապրանքները, որոնք ստանում են նավթից, բնական գազը գազային վիճակում և բնական անմշակ ալմաստները չեն հարկվելու մինչև 2015 թվականի դեկտեմբերի 31-ը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։