Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կարծիք է հայտնել, որ բրիտանացի որոշ մուսուլմաններ գաղտնի տարածում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գաղափարախոսությունը: Այս մասին հայտնում է lenta.ru-ն։
Վարչապետ Քեմերոնը բրիտանացիներին կոչ է արել պրոֆիլակտիվ աշխատանքներ տանել երիտասարդ սերնդի հետ:
Մեծ Բրիտանիայի վարչապետի այս խոսքերը, սակայն, տարբեր արձագանքները են առաջացրել թագավորության մուսուլմանների շրջանում: