Հասարակություն 

Քաղաքապետարանի ճեմասրահում ներկայացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը

analitik.am

Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության ու Գերմանական Կարմիր խաչի Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության հետ ձևավորված համագործակցության շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է «Հիշողություն, պատասխանատվություն, ապագա» խորագրով ցուցահանդեսը, որին ներկայացվել է երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի ռազմագերիների, հարկադիր աշխատանք կատարած և Լենինգրադի շրջափակման ժամանակ տուժած 23 անձանց կյանքի պատմությունը:


Ցուցահանդեսը կազմակեպվել է «Նացիոնալ-սոցիալիզմի հայազգի զոհերը» ծրագրի շրջանակում, որով 2001-2014 թվականներին Կարմիր խաչի կողմից ամեն տարի ավելի քան 150 հոգու, այդ թվում տարեցների, ցուցաբերվել է սոցիալական աջակցություն: 

 

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ԳԿԽ Բադեն-Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության ներկայացուցիչ Կառլ-Հայնց Շայդեն, ԳԿԽ ԲՎԵԿ արտաքին հարաբերությունների վարչության պետ Միխայիլ Ուիբելը, կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Մովսես Պողոսյանը: 
Քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության մշակույթի բաժնի պետ Էմին Թորոսյանը, ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ քաղաքապետարանը կարևորում է սոցիալական ուղղվածության մշակութային բաղադրիչով նման նախաձեռնությունները:


Դեսպան Ռայներ Մորելն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետարանին ցուցահանդեսի անցկացման և համատեղ այլ ծրագրերի իրականացման հարցում մշտական աջակցության համար և առանձնացրել պատերազմի տարիներին տուժած անձանց նկատմամբ ցուցաբերվող ուշադրության ու հիշատակման կարևորությունը: 

Այնուհետ ցուցահանդեսի հեղինակ Ֆաբիան Բուրկհարդտին հյուրերին առավել մանրամասն ծանոթացրել է ծրագրով իրականացված աշխատանքներին ու ցուցահանդեսում ներկայացված անձանց պատմություններին:


 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից