BBC հեռուստառադիոընկերությունը մոլորակի ազդեցիկ կանանց մասին ֆիլմ կնկարահանի։ Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։ Հայտնի է, որ նկարահանումներին կմասնակցի նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն։
Ֆիլմի համար արդեն պատրաստ են Չիլիի նախագահ Միշել Բաչելետի, Շվեդիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարգոտ Վալստրոմի, Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Լագարդի, Ավստրալիայի նախկին վարչապետ Ջուլիա Հիլարդի մասնակցությամբ տեսարանները։
Պրեմիերան նախատեսված է 2016-ին։