Հայաստան 

Հայաստանն այն երկիրը չէ, որ կարող է ընդունել մեծ թվով փախստականներ. Լ․ Ալավերդյան

Հայաստանն այն երկիրը չէ, որ կարող է ընդունել մեծ թվով փախստականներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Այն փաստը, որ ոչ բոլոր սիրիահայերն են Սիրիան լքելով գալիս Հայաստան, խոսում է այն մասին, որ Հայաստանը պատրաստ չէ ընդունել մեծ թվով փախստականներ, այն էլ Սիրիայից, որտեղ հայությունը իսկապես իրեն հարմարավետ է զգացել դարեր շարունակ»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանի խոսքով, աշխարհաքաղաքական գործընթացները, ամեն մի պետության կողմից իր ազգային շահերն առաջ տանելը հանգեցնում է աշխարհում փախստականների թվի աճի: Ըստ նրա, այս իրավիճակը կշարունակվի նաև առաջիկայում:

Նույն շարքից