Վրաստանի հատուկ ջոկատայինները և որսորդներն այժմ Գորիի շրջանի Ռեխի գյուղի մոտակայքում սկսել են ջրհեղեղի ժամանակ անհետացած վագրի որոնումները, հայտնում է Интерфакс-ը։
Լրագրողների հետ զրույցում տեղի բնակիչներից մեկը նկատել է վագրին, որը անցել է իրենից մի քանի մետր հեռավորության վրա, այնուհետև թաքնվել է անտառում։