Երեւանում հունիսի 20-ին ավարտվեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի եռօրյա Rose-Roth սեմինարը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրների աննախադեպ մեծ քանակով պատվիրակներ՝ 160 մարդ։
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը կասկածի տակ դնող հռետորաբանությունը կարող է վտանգավոր լինել, և ՆԱՏՕ-ի ԽՎ-ն պետք է զգոն լինի այդ հարցում։
Նրա խոսքով, հայ-թուրքական սահմանը լարվածություն է առաջացնում և չի նպաստում խաղաղությանը. «Մենք պետք է կոչ անենք Թուրքիայի պատգամավորներին նպաստել սահմանի բացմանը, որպեսզի ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ փակ սահման չունենա»: