Գիտություն Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Բառերի ուժը. ինչպես ճիշտ բառեր ընտրել

analitik.am

Բառերն օժտված են ոչ միայն իմաստով, այլև էներգետիկայով: Պետք չէ թերագնահատել բացասական մտքերի ազդեցության ուժը մեր գործունեության վրա: Բավական է միայն ասել «Ինձ մոտ ոչինչ չի ստացվի», «Ես չափազանց թույլ եմ այդ անելու համար» ու  այլ նման նախադասություններ, եւ Դուք բացասական էներգիայով եք ողողում Ձեր ճանապարհը, թուլացնում կարողությունները:

Հատկապես կարևոր է սթրեսային վիճակում դրական էներգետիկայով բառեր և արտահայտություններ գործածելը:

Հոբեբանները խրհուրդ են տալիս մոռանալ «պրոբլեմ», «խնդիր» բառերի մասին և սովորել ավելի թեթև նայել իրադարձություններին և ճանճից փիղ չսարքել:

Խուսափեք այն արտահայտություններից, որոնք բացասական էներգիան ներկայացնում են իբրև դրական: Սրա առավել վառ օրինակն է հետևյալ խոսքը՝ «Առողջացե'ք, Դուք մեզ առողջ եք պետք»:

Վերացրեք անհնարինության հավատը: «Չեմ կարող», «չի ստացվի», «չի կարելի», «անհնար է»: Այս խոսքերն արտահայտում են որոշակի շրջանակ, որից դուրս մարդը չի ընկալում իր գործելու ունակությունը: Երբ ուզում եք գործածել նման բառեր, որովհետեւ, ասենք, լավ աշխատանք չեք գտնում, շատ ավելի բարոյական է, եթե  ասեք «չեմ ուզում» «չեմ կարողի» փոխարեն: Բառերը փոխելով՝ փոխում եք Ձեր ներսի «գաղափարախոսությունը». սրանք փոքրիկ հնարավորություններ են՝ ավելի ուժեղ դառնալու:

Այս ամենով հանդերձ, միշտ հիշեք, որ չի կարելի որևէ բառ ուղղակի ջնջել կամ վերացնել. դրանք չեն կորչում, այլ կարելի է վերաձևակերպել ավելի դրականի:

Նույն շարքից