Ամերիկացի դերասանուհի և ռեժիսոր, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցով Թուրքիյում է:
Ջոլին Թուրքիայի հարավ-արևելյան Մարդին քաղաք է այցելել Փախստականների համաշխարհային օրվա բերումով` Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Անտոնիա Գուտիերեսի հետ:
ՄԱԿ-ի տվյալներով՝ Թուրքիայում են գտնվում մեծ թվով՝ մոտավորապես 1.6 միլիոն սիրիացի փախստականներ:
Ջոլին Թուրքիա է ժամանել մասնավոր օդանավով, հանդիպել սիրիացի և իրաքցի փախստականներին, որոնք ապաստանել են Մարդինի Միդյաթ թաղամասում:
Hurriyet Daily News-ը հայտնում է, որ կայացել է նաև Ջոլիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը, որը տեղի է ունեցել «Կասրի Նեհրոզ» հյուրանոցում և տևել կես ժամ: