Հասարակություն 

Արագածոտնում «BMW»–ն գլորվել է ձորակը, կան տուժածներ

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 20-ին՝ ժամը 18.29-ին, ահազանգ է ստացվել, որ Կոշ-Արուճ ավտոճանապարհին «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորակը, կա տուժած (արգելափակված է ավտոմեքենայում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի 50-րդ կմ-ում «ԲՄՎ» մակնիշի 34ZQ341 պետհամարանիշով (վարորդ` Կ. Մ., ծնվ. 1992թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 150 մ) հարակից ձորակը, ինչից վարորդը արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ի. Ե.-ը (ծնվ. 1994 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն:

Ավտոմեքենայի վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն.
բժիշկները ուղևորի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ վարորդինը՝ միջին ծանրության:

Նույն շարքից