Քաղաքական Միջազգային 

Դոնբասն ու Ուկրաինան մեծ պատերազմի եզրին են

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, ԵԱՀԿ հատուկ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Բոցյուրկիվը Կիեւում ներկայացրել է Դոնբասում վերջին օրերին իրականացրած դիտորդական առաքելության աշխատանքների արդյունքներն ու նշել, որ իրավիճակը երկրամասում խիստ սրվել է, կողմերը պարբերաբար խախտում են մինսկյան համաձայնագրերը:

Նրա կարծիքով, իրավիճակի նման զարգացումը վերջնականապես կհանգեցնի հակամարտության սրմանն ու լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսմանը:

Նրա դիտարկմամբ հրադադարը պարբերաբար խախտվում է Դոնեցկի օդանավակայանի շրջանում, որտեղ կողմերը կիրառում են հրետանի ու ականանետներ:

Բացի այդ ԵԱՀԿ ներկայացուցչի վստահեցմամբ, կողմերը ծանր զինատեղնիկա են տեղակայում այն շրջաններում, որտեղ դա անթույլատրելի է ու վաղուց անհրաժեշտ էր դուրս բերել:

Վերջում նա ավելացրել է, որ Դոնբասը կանգնած է հումանիտար աղետի առջեւ, պպարբերաբար տեղի ունեցող հրետակոծությունների հետեւանքով առանց ջրի կարող է մնալ շուրջ 100 հազար մարդ:

 

 

Նույն շարքից