Հասարակություն 

Ռիգայում տեղի է ունեցել 2015-գեյ-շքերթը

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռիգայի կենտրոնում այսօր տեղի է ունեցել գեյ-շքերթը, որին մասնակցել է շուրջ 2 հազար սեքսուալ փոքրամասնություն:

Երթի մասնակիցները ծածանել են Եվրամիության, Ուկրաինայի ու Ռուսաստանի դրոշները: Միջոցառման մասնակիցները վանկարկել են. Ո՛չ հոմոֆոբիային լոզունգը, ինչպես նաեւ ցուցադրել միասեռականների պատկերներով ցուցանակներ:

Մասնակիցները կրել են բազմագույն զգեստներ ու հագուստ, ոստիկանության առջեւ համբուրվել են ի նշան համերաշխության:

Զավեշտալի այն է, որ երթին մասնակցել են մեծ թվով երեխաներ: Երթը հովանավորվել է Ռիգայում ԱՄՆ դեսպանությունը:

Երթի ընթացքում ժամանակավորապես դադարեցվել է տրանսպորտի երթեւեկությունը, փողոցներում կարգը պահպանելու համար առանձնացվել է շուրջ 100 ոստիկան:

 

 

Նույն շարքից