Հասարակություն 

Հարգանքի տուրք` Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի հիշատակին

analitik.am

   Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան 17-րդ տարելիցի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Եռաբլուր պանթեոն: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի, ինչպես նաև մի շարք այլ կուսակցական ընկերների հետ քաղաքապետը ծաղիկներ է դրել շիրիմին և հարգանքի տուրք մատուցել Աշոտ Նավասարդյանի հիշատակին:

Տարոն Մարգարյանը նաև ծաղիկներ է խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և Անհայտ զինվորի հուշաքարին:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից