Սպորտ գլխավոր 

Լևոն Արոնյանի առաջին հաղթանակը Norway Chess 2015-ում

Նորվեգական Սատավանգեր քաղաքում շարունակվում է շախմատային գերմրցաշար: Լևոն Արոնյանը 5-րդ տուրում առաջին հաղթանակը տարավ մրցաշարում պարտության մատնելով Ֆաբիան Կարուանային:

Հաղթանակներ տարան նաև մրցաշարի միանձնյա առաջատար Վեսելին Թոփալովն ու աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, ով անհաջող է մեկնարկել տնային մրցաշարում:

5-րդ տուր.

Լևոն Արոնյան – Ֆաբիան Կարուանա՝ 1:0

Մագնուս Կարլսեն – Ալեքսանդր Գրիշչուկ՝ 1:0

Լյուդվիգ Յոն Համեր – Վեսելին Թոփալով՝ 0:1

Հիկարու Նակամուրա – Վիշվանաթան Անանդ՝ 0,5:0,5

Մաքսիմ Վաշիե Լագրավ – Անիշ Գիրի՝ 0,5:0,5

Նույն շարքից