Հայաստան Քաղաքական գլխավոր 

Բիբինի տերը թաղեմ: Մի մարդու անունը, որ Բիբին լինի․ Սեյրան Սարոյան

«Բա ի՞նչ անեն, լույսերն անջատե՞ն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանն՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Սեյրան Սարոյանը:

Հարցին, թե տեղյակ է ՀԷՑ-ի չարաշահումներից և այն, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը մի քանի հազար դոլար աշխատավարձ է ստանում, Ս.Սարոյանը պատասխանեց. «Բիբինը կստանա, Բիբինի տերը թաղեմ: Մի մարդու անունը, որ Բիբին լինի»:

Նրա խոսքերով՝ իրեն նույնպես դուր չի գալիս էլեկտրաէներգիայի թանկացումը, բայլ այլ ելք չկա:

«Մի հոսանք մուծող էլ ես եմ, կարո՞ղ ա ուշքս գնում ա, որ տանեմ փողերը տամ, բայց հովհարային անջատում չի կարա լինի»,- ասաց Ս.Սարոյանը:

Նույն շարքից