Հասարակություն 

Լիոնից ժամանած փորձագիտական պատվիրակությունն ամփոփել է այցի արդյունքները

Հնգօրյա այցի ընթացքում տասնյակից ավելի հանդիպումների, ճանաչողական շրջագայությունների, քննարկումների ընթացքում Ֆրանսիայի Լիոն քաղաքից ժամանած պատվիրակության անդամ ճարտարապետ-քաղաքաշինարարները, կանաչապատման, տրանսպորտային ընկերությունների մասնագետները ներկայացրել են համապատասխան եզրակացությունները և համագործակցության հնարավոր եզրերն ու եղանակները։ 

Պատվիրակության անդամներն ընդգծել են, որ իրենց եզրակացություններին համադրել են քաղաքաշինական, բնակլիմայական և Երևանին առանձնահատուկ այլ հանգամանքներ, որպեսզի հնարավորին արդյունավետ լինի համագործակցության յուրաքանչյուր առաջարկը և ընդգծել են, որ դրանք պետք է համահունչ լինեն նաև Երևանի քաղաքապետի՝ Երևանը համաչափ զարգացնելու ռազմավարությանը։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից