Հայաստան Քաղաքական 

ԱԺ-ն ընդունեց երկրապահի կարգավիճակ ստանալու դիմումների ժամկետի երկարաձգման նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ և միաձայն ընդունեց  ««Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» ՀՀ  օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծին կողմ քվեարկեց 104 պատգամավոր:

Նախագծով առաջարկվում է երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու դիմումների համար նախատեսված ժամկետը երկարաձգել մինչև 2017թ. դեկտեմբերի 1-ը:

Երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալու համար դիմումները պետական լիազոր մարմին պետք է ներկայացվեին ՀՀ կառավարության կողմից ստեղծված միջգերտաեսչական հանձնաժողովի ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում:

Նշված հանձնաժողովը կառավարության որոշմամբ ստեղծվել է 2014թ. ապրիլի 23-ին, և դիմումների ընդունման համար օրենքով սահմանված մեկ տարվա ժամկետն արդեն սպառվել է՝ չնայած այն հանգամանքին, որ դեռ կան բավականին քանակությամբ անձինք, ովքեր ցանկանում են երկրապահ կամավորականի կարգավիճակ ստանալ:

Նույն շարքից