Հասարակություն 

Մայրաքաղաքում նկարազարդվել է 269 բակային տարածք

analitik.am

Բակերի բարեկարգման տարեկան ծրագրին զուգահեռ, մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման ծրագրերի շրջանակում ավարտվել են բակային տարածքների նկարազարդման աշխատանքները: Ընդհանուր առմամբ այս տարի նկարազարդվել է 269 տարածք: Հաշվի առնելով, որ բակերը հիմնականում նաև երեխաների հանգստի կազմակերպման վայրեր են, թեմաներն ընտրվել են միջավայրին համապատասխան՝ հայկական բնաշխարհի պատկերներից, մինչև երիտասարդ նկարիչների մտքի թռիչքի արդյունքում ստեղծված նոր մտահղացումներ: Աշխատանքների թեմաներն ընտրվել են նաև հաշվի առնելով տեղի բնակիչների ցանկություններն ու պատկերացումները: Առհասարակ նկարազարդման համար թիրախային տարածքները եղել են ավտոտնակների և հարակից այլ շինությունների գորշ պատերը:

Մայրաքաղաքի արտաքին ձևավորման աշխատանքների շրջանակում իրականացվել են նաև պանելային շենքերի արտաքին դեկորատիվ գունազարդումներ: Այս տարի գունազարդվել է 9 շենք: Թե´ այս, և թե´ բակերի նկարազարդման աշխատանքները կշարունակվեն նաև հաջորդ տարի:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից