Հասարակություն 

Մայրաքաղաքում ավարտվել են շենքերի լվացման աշխատանքները

analitik.am

 

   Երևանի քաղաքապետարանի 2014թ. ծրագրերի շրջանակում ավարտվել են մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի ճակատային հատվածների լվացման աշխատանքները:Նախատեսվածի համաձայն՝ մեծ ճնշման ջրաշիթերով և հատուկ հեղուկներով լվացվել ու մաքրվել են 35 շենքեր:

 

Արդյունքում գորշ ու խամրած գույներին օրեցօր փոխարինում են երևանյան ջերմ, վառ ու վարդագույն երանգները: Տարեկան ծրագրով գործընթացն իրականացվել է Կենտրոն, Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ վարչական շրջաններում: Հաշվի առնելով մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի լվացման ծրագրի վերաբերյալ բնակիչների դրական արձագանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրը կլինի շարունակական: 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Նույն շարքից