Հայաստան Քաղաքականություն 

Հունիսի 23-ին կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան

analitik.am

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, հունիսի 15-ին գումարված ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի ավարտից անմիջապես հետո կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ունենալով 2015 թվականի հունիսի 16-ին Երևանում ստորագրված «2014 թվականի համար Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Նույն շարքից