Քաղաքական Միջազգային Հիշում եմ և պահանջում 

Թուրքական ԱԳՆ-ն դատապարտել է Բելգիայի վարչապետի հայտարարությունը

«Բելգիայի վարչապետի կողմից 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն որակվելը չի համապատասխանում պատմական ճշմարտությանը և ոտնահարում է օրենքը»,-ասվում է հունիսի 20-ին Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ, որով դատապարտել է հունիսի 18-ին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի ժամանակ երկրի վարչապետ Շարլ Միշելին, ով խոսել էր  1915թ կոտորածներից ու չէր խուսափել դրանք անվանելՀայոց ցեղասպանություն:

Թուրքական ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ Բելգիայի վարչապետի հայտարարությունը անխուսափելիորեն բացասական ազդեցություն կունենա թուրք-բելգիական հարաբերությունների վրա:

Նույն շարքից